Фармацевтическая химия, дизайн лекарств Рудольф Акопян

Ռուդոլֆ Հակոբյան

Абсолютная Конфигурация

Բացարձակ ուրվանկար

АБСОЛЮТНАЯ КОНФИГУРАЦИЯ – բացարձակ ուրվանկարը խիրալային կենտրոններ պարունակող մոլեկուլների (օպտիկական իզոմերների) տարածական պատկերի արտահայտումն է տեղակալիչների ավագության կանոնով՝ R,S – համակարգով (Ինգոլդ, Կան, Պրելոգ 1966), որը հիմնված է Նյումենի առաջարկած մոլեկուլի մոդելի (Ньюмена формулы) վրա, այսինքն, հաշվի են առնում խիրալային կենտրոնին  (Хиральность) միացած ատոմների ավագությունը և դրանց հաջորդականությունը: Ավագությունը որոշում են 1-ին “շերտում” գտնվող ատոմների կարգաթվի մեծությամբ: Միևնույն ատոմների դեպքում ավագությունը որոշում են որոշակի կանոններով՝ հաջորդ “շերտերի” միջոցով: Տարածության մեջ մոլեկուլը տեղադրում են այնպես, որ ամենափոքր տեղակալիչը  (4, տես նկ., Фантом-лиганд), սովորաբար ջրածնի ատոմը, գտնվի դիտորդից հեռու և դիտարկում են ասիմետրիկ ատոմի շուրջը գտնվող մյուս 3 խմբերի դասավորվածությունը: Եթե տեղակալիչ ատոմների կարգաթիվը նվազում է ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ  [1 > 2 > 3 կամ՝ J (127) > Br (80) > Cl (35,5)], ապա այդ մոլեկուլի կոնֆիգուրացիան արտահայտում են R (rectus-աջ, լատ.), իսկ հակառակ դեպքում՝ S (sinister-ձախ) տառերով: Երկու հարևան ասիմետրիկ ատոմների առկայության դեպքում դրանց համարակալում են և հերթով այդ ատոմներից մեկը տարածության մեջ դիտորդից հեռու տեղադրելով (4)՝ դիտարկում են մյուս ատոմին միացած խմբերի դասավորվածությունը (2S, 3R կամ ուղղակի S*,R*, տես Стереоизомерия лекв-в, Левомицетин):

cover art: golden words, red background

Քիմիայի և դեղագիտության համառոտ հանրագիտարան

Հանրագիտարանը ներառում է ընդարձակ տեղեկություններ քիմիայում և դեղագիտությունում կարևոր նշանակություն ունեցող նյութերի, երևույթների, հասկացությունների վերաբերյալ, ինչն անհրաժեշտ է այդ և բժշկության, կենսաբանության, գյուղատնտեսության... բնագավառների գիտաշխատողների, ուսանողների, ավագ դպրոցի ուսցիչների, սովորողների համար:
Հրատարակչություն՝ Եվրոպրինտ
Հրատարակված է՝ 04.04.2016
Հրատարակություն՝ 1
ISBN՝ 978-9939-0-1720-4
Հասանելի է կոշտ կազմով